Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցելւ նահատակների հիշատակին:
ԱՄՆ դեսպանությունն այցելությունից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
«Դեսպան Քվինը սեպտեմբերի 27-ին զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին»։
Գրառման մեջ շեշտվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց:
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- եզրափակվում է գրառումը:
comment.count (0)