«Հըզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել էր, որ նա սպանվել է ուրբաթ օրը ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է CNN-ը, հղում անելով «Հըզբոլլահին»։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 27-ին հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող Հըզբոլլահի կենտրոնական ռազմական շտաբին, որը իսրայելական կողմի պնդմամբ եղել էր բնակելի շենքերի տակ։
comment.count (0)