Լիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի |armenpress.am|
17:24 - 29 սեպտեմբերի, 2024

Լիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ, ստեղծված բարդ իրավիճակով պայմանավորված, սպասվում է երկրից մոտ 1 միլիոն մարդու տեղահանում: 

Ինչպես փոխանցում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը Նաջիբ Միքաթին  նշել է, որ կառավարությունն իր սահմանափակ ռեսուրսների սահմաններում անում է հնարավոր ամեն ինչ՝ հաղթահարելու համար աճող ճգնաժամը, որի ֆոնին սպասվում է, որ մոտ մեկ միլիոն մարդ կտեղահանվի, ինչն ամենամեծ տեղահանությունը կլինի Լիբանանի պատմության մեջ:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր օգնություն ցուցաբերողներին, սակայն խոստովանել, որ տեղահանվածների թիվը զգալիորեն աճել է։

Միքաթին ընդգծել է, որ Լիբանանը չի հանդուրժի իր ճանապարհների անվտանգության խախտումները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել