ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ:
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները և կայուն քայլերով շարժվում առաջ։
Ձեր ավանդն անուրանալի է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում։ Յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքի արդյունքում է, որ այսօր մենք հաստատուն քայլերով ոլորտը տանում ենք դեպի զարգացում՝ ապահովելով անվտանգ և ապահով թռիչքներ։
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։
Այսօր էլ ոլորտի առաջ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց այն նվիրումը, որն առկա է ոլորտի պատասխանատուների և մասնագետների մոտ, ինձ մեծ հավատ է ներշնչում, որ բոլոր մարտահրավերները հնարավոր է հաղթահարել և ապահովել անվտանգ, էլ ավելի հարմարավետ թռիչքներ։
Շնորհավոր քաղաքացիական ավիացիայի 91-րդ տարեդարձը»,- ասել է Սանոսյանը։
comment.count (0)