Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել
 |azatutyun.am|
18:37 - 30 սեպտեմբերի, 2024

Պուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։

Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարել է երկուսուկես տարի: Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից, այս տարվա օգոստոսից նրան փոխարինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նախագահ Պուտինը այսօր ՌԴ պետական բարձր պարգև է հանձնել նաև ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել