1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը: Նրանք իրենք են որոշում, թե ինչ է իրենց պետք և ինչը՝ կարևոր, մենք պարզապես համարում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Այս երկու կառույցներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է Զախարովան։
comment.count (0)