factor.am: Լիբանանում Իսրայելի հետ հակամարտության սրացումից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 1974 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբդյադին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 1974, 9384 վիրավոր կա, այդ թվում՝ 127 երեխա, 261 կին և 97 բժշկական ու շտապ օգնության խմբերի անդամներ»,- ասել է նա։
Աբդյադը նաև հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից վնասվել են տասնյակ բժշկական կենտրոններ։ Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի սահմանին շարունակում է լարված մնալ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսվելուց հետո։
comment.count (0)