Փաշինյանը մեկնել է ՌԴ. նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին
14:29 - 07 հոկտեմբերի, 2024

Փաշինյանը մեկնել է ՌԴ. նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ:

Այս մասին հայտնում են  ՀՀ Կառավարությունից:

Նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս ՌԴ-ում է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել