Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր որդին։ Ծնվել է 1977 թվականին Ֆրանսիայում։ 2017 թվականին հոր՝ Շառլի հետ համատեղ հիմնել է «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է իրականացնել բարեգործական ծրագրեր կրթական, հասարակական և մշակութային ոլորտներում։

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան
 |azatutyun.am|

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։ «Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ացնած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երևանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետևում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և և հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ: Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից: «Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։
19:29 - 04 մարտի, 2024
Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծ տխրությամբ ընդունեցի Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ: Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մարդասեր Աստված թող ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, սփոփի սգավորներին և տուժածներին պարգևի շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։    
12:54 - 19 օգոստոսի, 2022
5165 շարժումը գործող իշխանություններին  նախազգուշացնում է  այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը գործող իշխանություններին նախազգուշացնում է այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակմանը՝ նշելով, որ այդ դեպքերն ի դերև են հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը․ «Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները, խաթարվում է երկրի տնտեսական բնականոն կյանքը, մասնավորապես բարեկամական Իրանի հետ հաղորդակցությունը և այլն: Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերը այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն: Ադրբեջանական այս սադրանքին արժանի և խելամիտ արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտել իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում: Նույնիսկ եթե դա չի արվում՝ ելնելով իրավիճակը չսրելու նկատառումից, ապա պետք է նկատել, որ անպատիժ մնացող այս քայլերով նախ՝ չի հանգուցալուծվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ թշնամուն դարձնում է էլ ավելի սանձարձակ՝ տալով նրան նորանոր անպատիժ ներխուժումներ իրականացնելու հնարավորություն: Ասվածը ավելի համոզիչ է դառնում՝ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի տարածք ադրբեջանցիների անպատիժ ներխուժման փաստը հաշվի առնելով: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ գործող իշխանությունները ինչպես մայիսի 12-ի ներխուժման, այնպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհի առանձին հատվածների փակման առնչությամբ ստեղծված ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ չեն տալիս, չեն մեկնաբանում իրավիճակը հանգուցալուծել չկարողանալու պատճառները, այլ, փոխարենը, երկրի համար կենսական նշանակության այս հարցերի շուրջ խոսույթը տեղափոխում են «նախկինների մեղավորության» թեզերի դաշտ: Ինչ խոսք, գուցե քաղաքական որոշ դերակատարների խոսքն ու վարքը ստեղծում են «նախկին-ներկա» խոսույթի ակտուալացման հիմքեր, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուզում ենք հիշեցնել, որ նրա պարտականությունը երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումն է: Վստահության այն քվեն, որ տրվել է 680.000 ընտրողի կողմից, որքան էլ մանիպուլյացիայի և վարչական լծակների աջակցությամբ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միևնույն է, տրվել է առաջին հերթին կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջակությունը, մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները: Ուստի, պաշտոնական անկեղծ տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչպես նաև վերլուծելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նրա շուրջ առկա աշխարհաքաղաքական իրադրությունը, համադրելով հատկապես վերջին շրջանի իրողություններն ու իրադարձությունները, անվտանգային ճգնաժամի չհանգուցալուծման հետ կապված անում ենք հետևյալ մեկնաբանությունները.Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունների, ադրբեջանական զորքերի ներխուժումների, ավտոճանապարհների արգելափակման հանդեպ առկա թողտվությունն ու կրավորականությունը՝ • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ ստեղծել հիմք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն արագ իրականացնելու համար՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով բախտի քմահաճույքին և ՀՀ-ի կողմից փաստացիորեն դուրս գալով կարգավորման գործընթացից, • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ առաջ բերել հանրային կեղծ պահանջ՝ Տավուշի և Արարատի մարզի բնակավայրերը ադրբեջանական անկլավների անվան ներքո թշնամուն հանձնելու հարցում:Կառավարության նիստին բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներ վկայակոչելը, այն պարագայում, երբ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Վարդենիս անվանման փոխարեն պահանջում է գործածել Բասարգեչար անվանումը, ապացուցում է ադրբեջանական օրակարգն առաջ տանելու, դրանով ադրբեջանցիներին թաքնված ուղերձներ փոխանցելու փաշինյանական մարտավարությունը:Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ադրբեջանական այս սադրանքն ու դրան համարժեք պատասխան չտալը կունենա և կարող է ունենալ հետևյալ հետևանքները. • Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկորցնի առանց այն էլ խարխուլ վստահությունը պետության ու պետական կառույցների, և որ ամենավտանգավորն է, բանակի հանդեպ, ինչը կարող է տեղիք տալ հայրենիքը թողնելուն և ապահով վայրերում կյանք փնտրելու նոր միտումների, • Ինչպես Սյունիքի նշված բնակավայրերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող այլ բնակավայրեր կհայաթափվեն, • առաջ կգա հանրային կեղծ պահանջ ու օրակարգ՝ երկրի անվտանգությունը միջազգային այլ սուբյեկտներին ի պահ տալու և դրանով իսկ Հայաստանի ինքնիշխանությունը դե յուրե զիջելու առումով:«5165 շարժումը». • պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն, • պահանջում է խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից ձեռք առնել ճնշման ինստիտուցիոնալ բոլոր լծակները՝ երկրի ազգաբնակչության անվտանգության, պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ոլորտներում իշխանություններին իրենց պարտականությունները կատարել տալու հարցում, • այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, • զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին»,- ասված է հայտարարության մեջ:
11:44 - 28 օգոստոսի, 2021
Փարիզից 3-րդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում՝ բերելով «Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների հավաքագրած մարդասիրական օգնությունը

Փարիզից 3-րդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում՝ բերելով «Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների հավաքագրած մարդասիրական օգնությունը

2020 թ. դեկտեմբերի 11-ին Փարիզից ժամանած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և «Վեոլիա» հիմնադրամի կողմից «Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ ու ծածկոցներ: Օգնությունը կբաշխվի պատերազմից տուժած արցախցի ընտանիքներին՝ մեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ չվերթը նույնպես իրականացվում է Ֆրանսիայի կառավարության շնորհիվ՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի նախարարության կոորդինացմամբ: Չվերթն ընդունող պաշտոնական կողմը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորությամբ: Այս համընդհանուր մոբիլիզացիայի շրջանակներում նոյեմբերին ֆրանսիական կառավարության կողմից արդեն իսկ վարձակալվել էր երկու ինքնաթիռ՝ Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար: Կցանկանայինք մեկ անգամ ևս մեր խորին երախտագիտությունը հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնեցին հավաքագրել անհրաժեշտ ապրանքները Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և շուտով չորրորդ ինքնաթիռն էլ կժամանի Երևան՝ բերելով բժշկական սարքավորումներ, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ: «Մենք հավատարիմ ենք մարդկային արժեքներին, քանի դեռ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ իմ ջերմությունն ու սերը փոխանցել արցախցի եղբայրներին ու քույրերին»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
13:58 - 12 դեկտեմբերի, 2020
Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը բացահայտ ապատեղեկատվություն է որակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի տարածած տեղեկությունը, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Արթուր Ղազինյանի գրառման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության պարզաբանումը. «Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»: Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված է պարզաբանման մեջ:
12:31 - 11 դեկտեմբերի, 2020
«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Հիմնադրամից տեղեկացնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին՝ և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական ​​առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը Հայաստանում կկանոնակարգի օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը: Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ «Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին»,- ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
10:43 - 26 նոյեմբերի, 2020
Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
 |shantnews.am|

Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. «Հարգելի՛ պարոն նախագահ, Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մաջակից, Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, եւ, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, եւ զոհերը՝ բազմաթիվ։ Ես եւս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու եւ առաջնորդի, որը չի վախենումճշմարտությունն ասել, եւ որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք եւս մեկ անգամ հիշեցրիք հայերին եւ աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը եւ նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը եւ գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի եւ Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին եւ լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։ Ձեր եւ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարեւոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաեւ ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։ Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական եւ ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է եւ իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել:   Նիկոլա Ազնավուր «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ»:    
10:59 - 06 հոկտեմբերի, 2020
Կոչ եմ անում պետությունների առաջնորդներին կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին. Նիկոլա Ազնավուր |forrights.am|

Կոչ եմ անում պետությունների առաջնորդներին կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին. Նիկոլա Ազնավուր |forrights.am|

forrights.am: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հրապարակել «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված: «Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր: Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում:  Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին: Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է եւս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով: Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին և լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը: 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում: «Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին. մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք: Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհով, միևնույնն է՝ մենք մե՛կ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»:
11:27 - 05 հոկտեմբերի, 2020
Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին

 |factor.am|

Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին |factor.am|

factor.am: Գյումրիի ավագանին վերջին նիստում նախնական համաձայնություն տվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից ներկայացված «Քեզ համար» ծրագրի իրականացմանը։ Այն նախատեսում է բնակարանների կառուցում գյումրեցի անօթևան ընտանիքների  համար։ Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքների համար նախատեսվում է կառուցել յուրօրինակ թաղամաս՝ քոթեջային տիպի 50 բնակարանով։ Թաղամասը կոչվելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Ծրագիրն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համագործակցում են Նիկոլա Ազնավուրի հետ։ Բնակարանները շահառուներին հատկացվելու են անհատույց, 15 տարի ժամկետով՝ առանց օտարելու ու նվիրատվության իրավունքի, որից հետո ամբողջությամբ դառնալու են բնակիչների սեփականությունը։ Ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր 30 տարի ապրում են տնակներում։ Ընդ որում, կարող են դիմել նաև այն անօթևանները, որոնց ընտանիքի անդամներից որևէ մեկը բնակարան է ստացել։ «Կարող է լինել այնպես, որ ընտանիքի անդամների կեսը բնակարան է ստացել, կեսը՝ ոչ, որովհետև բարելավում հասկացություն չի եղել։ Այսինքն՝ 1990-ականերից մինչև այսօր, եթե ընտանիքում 4 հոգի է եղել, իսկ հիմա դարձել է 12 անձ, կեսը ստացել է իր հասանելիքը, մյուս կեսը տնակում է բնակվում»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։ Նա հավելեց, որ հիմնադրամում հինգ տարվա ընթացքում 650-ից ավելի դիմում է հավաքվել։Կարդալ ավելին՝ factor.am
22:48 - 23 սեպտեմբերի, 2020
Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք

Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք

Նիկոլա Ազնավուրը «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Ազնավուր ընտանիքը կարևորում է հանրային կարծիքը և ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետևելով: Այս մասին նշված է «Ազնավուր» հիմնադրամի  հայտարարության մեջ; Հայտարարությամբ նաև ընդգծվել է. «Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ: Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի և հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։Նամակում մասնավորապես նշվում է. «2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, և «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, և այդ օրերին մենք որևէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։ Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաև համակրանք և մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը և այլն։  Տեղյակ եմ, որ անվանակոչություների համար Կառավարությանը հարկավոր է ընտանիքի անդամների և հեղինակային իրավունքները տնօրինողների համաձայնությունը։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», - ասված էր նամակում»»:  
19:30 - 18 մայիսի, 2020
«Ազնավուր» հիմնադրամը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

«Ազնավուր» հիմնադրամը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։ Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։ Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ։ Հարգանքով՝ Ստյոպա ՍաֆարյանՀանրային խորհրդի նախագահ»
13:42 - 18 մայիսի, 2020