ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին։
«Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա կնշանակի, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը հայտնել է նաև, որ սպասում է Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
comment.count (0)