Մոսկվայում լրագրողները հարցեր են հղել Իլհամ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին։ Ալիեւի խոսքով՝ «երբ ամեն ինչ համաձայնեցվի», այդ ժամանակ կկնքվի [տեսանյութում լսվում է միայն չակերտում նշված հատվածը], իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն ներկայացրել է առաջարկներ եւ, ըստ նրա, արդեն բավականաչափ համաձայնեցված բովանդակություն կա, որպեսզի ստորագրվի հենց հիմա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել էր․
Մենք պատրաստ ենք ստորագրել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
comment.count (0)