Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ |armenpress.am|
22:05 - 09 հոկտեմբերի, 2024

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սերոբյանը Ֆարերդյան կղզիների դեմ բարդ հանդիպում է ակնկալում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստը:

«Ուսումնասիրել ենք մրցակցին: Ծանր հանդիպում եմ ակնկալում, սակայն լավ ենք նախապատրաստվել ու գիտենք, թե ինչպես պետք է խաղանք առաջիկա հանդիպմանը: Պետք է ամեն ինչ անենք` դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց Սերոբյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել