tert.am: Ամենակործանարար փոթորիկներից մեկը՝ «Միլթոնը», արդեն մոտենում է ԱՄՆ-ին: Ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, տարերքը փոխում է ուղղությունը և կարող է հասնել այն վայրերին, որոնք ի սկզբանե վտանգի գոտուց դուրս են եղել:
Ընդ որում՝ Ֆլորիդա նահանգի որոշ քաղաքների բնակիչներ արդեն տարհանվում են։
Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Միլթոնը» սկսեց շատ ավելի հեռու շարժվել, դեպի հարավ՝ անտեսելով ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը:
Ֆլորիդա նահանգի 15 շրջաններից տարհանվել է շուրջ 7․2 միլիոն մարդ։
Ավերիչ տարերքի մոտենալու կապակցությամբ արդեն ավելի քան 12 միլիոն ամերիկացի գտնվում են իշխանությունների հսկողության տակ և սպասում են փոթորկի մասին նախազգուշացումներին: Ճանապարհները լցված են տարհանվածներով։
comment.count (0)