armenpress.am: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին:
Նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում:
Փաշինյանն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի ընկալումներին, ասաց. «Իմ տպավորությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին»:
Ըստ նրա՝ այս փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին: «Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալում, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: Բայց կա նաև հակադարձը, որ, եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասաց նա:
Վարչապետը հավելեց՝ եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունն առաջինն է, ապա դա փարատելի մտահոգություն է: Հայաստանը բարձրագույն մակարդակում իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ագրեսիվ նկատառում չունի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)