Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշման հետ այն կարող է համադրվել |armenpress.am|
13:16 - 12 հոկտեմբերի, 2024

Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշման հետ այն կարող է համադրվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այլ երկրների նկատառումներին: «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում ոսւնեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշումների հետ նախագիծը կարող է համադրվել: 

Անդրադառնալով «խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաներյալ Իրանի տեսակետին՝ վարչապետը նշեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Վրաստանը, ըստ վարչապետի, նույնպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցող երկրներից է: 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Փաշինյանի՝ Թուրքիայի դիրքորոշումը կարող է համադրվել Հայաստանի դիրքորոշումներին: «Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել Միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է: Դա շատ բնականոն ինտեգրում է: Մենք ոչ թե նախագիծը ստեղծել ենք՝ նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել Միջին միջանցքի նախագծի հետ, այլ այն բնական ճանապարհով ինտեգրվում է դրա հետ»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ իր տպավորություններից՝ Փաշինյանն ասաց. «Տարանցիկ ուղիներն ունեն շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն: Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն: Այդ ամբողջ հոսքերի՝ այս տարածքով անցնելը նրա համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա: Թե ինչ չափի ազդեցություն՝ էական չէ»:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ արևմտյան որոշ երկրների մոտեցումներին՝ Փաշինյանն ասաց, որ արևմտյան գործընկերները չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել