armenpress.am: Լիտվայում մեկնարկել է Սեյմի (միապալատ խորհրդարան) հերթական ընտրությունների առաջին փուլը։
Ինչպես փոխանցում է Լիտվայի ազգային հեռուստառադիոընկերությունը (LRT)՝ ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին, իսկ քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։
Ընդհանուր առմամբ, 141 պատգամավորական տեղի համար կպայքարեն 1740 թեկնածուներ, իսկ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 375 հազար 800 քաղաքացի։
Մասնակցող կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 5 տոկոսը, իսկ բազմակուսակցական կոալիցիան՝ առնվազն 7 տոկոս՝ համամասնական ընտրակարգով մանդատ ստանալու համար:
Միամանդատ ընտրատարածքում թեկնածուն ընտրվելու համար պետք է ստանա ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների ձայների առնվազն 20 տոկոսը:
Մինչ ընտրությունների օրը 238 540 ընտրող կամ ընտրողների 10,25 տոկոսը քվեարկել է նախօրոք՝ տանը կամ հատուկ ընտրատեղամասերում։
Եթե ոչ մի թեկնածու չհաղթահարի միավորը, ապա երկու առաջատար թեկնածուներ կանցնեն երկրորդ փուլ, որը տեղի կունենա երկու շաբաթից՝ հոկտեմբերի 27-ին:
comment.count (0)