Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։ Միրզոյանը այս մասին հայտնել է X-ի իր էջում։
«Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։
comment.count (0)