Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|
13:58 - 27 փետրվարի, 2025

Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։ 

Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:

Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել