Լիբանանում քաղաքապետարանի շենքին իսրայելական հարվածից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը |azatutyun.am|
10:38 - 17 հոկտեմբերի, 2024

Լիբանանում քաղաքապետարանի շենքին իսրայելական հարվածից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե խոշոր քաղաքի քաղաքապետերանի շենքին իսրայելական երեկվա ավիահարվածներից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելական օդային հարվածների մեկնարկից ի վեր սա ամենամեծ հարձակումն է Լիբանանի պետական ենթակառուցվածքին։

Հաղորդվում է նաև ավելի քան 50 վիրավորի մասին։

Լիբանանի պաշտոնյաները դատապարտել են միջադեպը՝ շեշտելով, որ Իսրայելի արշավը «Հեզբոլա»-ի զինված խմբավորման դեմ այժմ տեղափոխվում է լիբանանյան պետության տարածք։

Իսրայելցիները «դիտավորյալ թիրախ են դարձրել քաղաքային խորհրդի նիստը՝ որը քննարկում էր իսրայելական հարձակումների հետևանքով տեղահանված մարդկանց օգնելու հարցը», - հայտարարել է ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին:

Իսրայելն առաջին անգամ հոկտեմբերի 3-ին էր Նաբաթիեի տասնյակ հազարավոր բնակիչներին տարհանելու մասին ծանուցում ուղարկել: Այդ ժամանակ քաղաքի քաղաքապետ Ահմեդ Քահիլը Reuters-ին ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ:

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Նաբաթիեում «Հեզբոլա»-ի տասնյակ թիրախներին։

Իսրայելը հարվածեց Լիբանանում «Հեզբոլա»-ի թիրախներին 2023-ի հոկտեմբերի 7-ից մեկ տարի անց, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել