ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավելի քան 226 000 000 դրամ արժեքով, կառավարություն - համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Ավարտական փուլում են գտնվում նաև Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման, Սարալանջի փողոցում կոյուղու ցանցի կառուցման աշխատանքները։
comment.count (0)