azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։
Ըստ թուրքական կողմի՝ բանակցություններին ներկա է եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հանդիպումից այլ մանրամասներ թուրքական կողմը չի հաղորդում։
Հանդիպման մասին Ուկրաինայի նախագահն է X-ում գրառում կատարել՝ նշելով, որ երախտապարտ են Անկարային Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն անսասան նվիրվածության համար։
«Ղրիմը և մյուս օկուպացված շրջանները պատկանում են Ուկրաինային», - գրել է Սիբիգայը։
Անկարան մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ռուս-ուկրաինական բանակցությունները։
Ուկրաինան սակայն հայտարարել է, որ Թուրքիան միայնակ չի կարող միջնորդի դեր կատարել Կիևի և Մոսկվայի միջև։
comment.count (0)