Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
comment.count (0)