Իսրայելը հայտնել է Նասրալլայի «հետնորդին» սպանելու մասին |hy.armradio.am|
09:49 - 23 հոկտեմբերի, 2024

Իսրայելը հայտնել է Նասրալլայի «հետնորդին» սպանելու մասին |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելի ՊԲ-ն հայտնել է «Հեզբոլլահ»-ի հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլային փոխարինել պատրաստվող հոգևորականին չեզոքացնելու մասին: Նասրալան սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ իսրայելական ավիահարվածի ժամանակ:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով։

Իսրսյելի դեմ պայքարող լիբանանյան շիա մահմեդական հզոր կազմակերպությունը` «Հեզբոլլահ»-ը, Սաֆիեդինի մահը չի հաստատել:

Կազմակերպության նախորդ առաջնորդ Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել