Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենայով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աղբատար մեքենաները բերվել են նաև նախկինում շահագործված տեխնիկան փոխելու նպատակով:
«Բացի այդ, սանմաքրման աշխատակիցների համար նոր հանդերձարաններ են կառուցվում: Նկատի ունենալով աշխատակիցների կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտությունը՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով: Առաջիկայում նախատեսվում է նաև փոխարինել նրանց արտահագուստը»,- ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)