Հարձակում Թուրքիայում ռազմարդյունաբերական գործարանում․ զոհեր և վիրավորներ կան
 |factor.am|
18:08 - 23 հոկտեմբերի, 2024

Հարձակում Թուրքիայում ռազմարդյունաբերական գործարանում․ զոհեր և վիրավորներ կան |factor.am|

factor.am: Անկարայի Քահրամանկազան թաղամասում գտնվող Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ)  գործարանի մոտ պայթյուններ են լսվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ TUSAŞ-ի մուտքի մոտ պայթյունից հետո կրակոցներ են հնչել։

Ձեռնարկության անձնակազմը, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղարկվել է ապաստարաններ։ Դեպքի վայր են մեկնել անվտանգության ուժեր, հրշեջ և բժշկական խմբեր։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։

«Ահաբեկչություն է իրականացվել TUSAŞ-ում։ Ցավոք, հարձակման հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ»,- գրել է նա՝ կոնկրետ թվեր չներկայացնելով։

Նշենք, որ այս ընկերությունը կարևոր դեր ունի Թուրքիայի պաշտպանական ոլորտում։ Այն զբաղվում է ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), արբանյակային համակարգերի և այլ ավիացիոն համակարգերի նախագծմամբ, արտադրմամբ և արդիականացմամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել