Անկարայում զինված հարձակման հետևանքով 3 մարդ է մահացել, 5 վիրավորվել են
19:01 - 23 հոկտեմբերի, 2024

Անկարայում զինված հարձակման հետևանքով 3 մարդ է մահացել, 5 վիրավորվել են

Անկարայում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, հինգը վիրավորվել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, մահապարտ է ռումբ տեղադրել: Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել էր, որ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել