ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին |armenpress.am|
21:43 - 25 հոկտեմբերի, 2024

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը ՝ հրապարակելով ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկարը։

«Դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջության վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

 

Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել`նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի մարդու իրավունքների հարցերն օգտագործել որպես այլ երկրի ներքին գործերին, հետաքննության գործընթացներին կամ դատական համակարգի անկախությանը միջամտելու գործիք:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1203268


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել