Լիտվայում իշխող կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում
 |news.am|
09:27 - 28 հոկտեմբերի, 2024

Լիտվայում իշխող կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |news.am|

news.am: Լիտվայում իշխող «Հայրենիքի միություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվել է ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատներին։ «Հայրենիքի միության» ղեկավարությունը հույս ունի, որ սոցիալ-դեմոկրատները պատասխանատու կառավարություն կձևավորեն։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդ Գաբրիելիուս Լանդսբերգիսը, հայտնում է Reuters-ը։

Կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կյանքի ծախսերի աճի և հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների հարցում անհանգստությունների ֆոնին:

Լիտվան, որտեղ ապրում է 2,9 միլիոն մարդ, օգտագործում է հիբրիդային ընտրական համակարգ, որի դեպքում խորհրդարանի կեսն ուղղակիորեն ընտրվել է հոկտեմբերի 13-ին: Մնացած մանդատները բաշխվել են կիրակի երկրորդ փուլով, երբ տեղերի համար պայքարել են երկու առաջատար լիդերներ յուրաքանչյուր ընտրատեղամասում:

Սոցիալ-դեմոկրատները (SD) այս ամսվա սկզբին կայացած ընտրություններում ստացել են ձայների 20%-ը՝ դառնալով ամենամեծ կուսակցությունը՝ առաջ անցնելով իշխող «Հայրենիքի միություն» կուսակցությունից (18%) և հակաէլիտար «Նեմանսկա Զարյա»-ից, որը ստացել է 15%։

Եթե ​​Sոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջողվի կառավարություն ձևավորել, ակնկալվում է, որ այն կպահպանի Լիտվայի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և պաշտպանական ծախսերի բարձր մակարդակը:

ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ Լիտվան այս տարի կծախսի իր ՀՆԱ-ի մոտ 3%-ը ռազմական ոլորտում, ինչը նրան կդարձնի ռազմական դաշինքի վեցերորդ խոշոր ներդրողը:

Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին, իսկ արդյունքները սպասվում է կեսգիշերին մոտ: Պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ մասնակցությունը կազմել է 41,3 տոկոս՝ նախորդ չորս տարի առաջվա ընտրությունների 38,7 տոկոսի համեմատությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել