1lurer.am: Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց սկսվել է խորհրդարանի ընտրության արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության բողոքի ցույցը, Ռուսթավելի պողոտայի երթևեկությունն արգելափակվել է:
Մարդկանց ամբոխը հավաքվում է խորհրդարանի մոտ, ոմանք կրում են ԵՄ-ի և Վրաստանի դրոշները: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախատեսել են հանրահավաքում ներկայացնել իրենց գործողությունների ծրագիրը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքողները մտադիր չեն ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքն էլ չի պաշտպանի նման ծրագրերը։
comment.count (0)