Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան ավարտվել է։
Ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի ավարտին երգել են Եվրամիության և Վրաստանի հիմները։
Չնայած ակցիայի ավարտին, մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմության առաջնորդները խոստացել են հետագա ծրագրերի մասին հայտարարել ավելի ուշ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդդիմության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը:
Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:
comment.count (0)