Վրաստանի ԿԸՀ-ն դատախազությանը խնդրել է հետաքննել ընտրակեղծիքների մեղադրանքները |azatutyun.am|
11:07 - 30 հոկտեմբերի, 2024

Վրաստանի ԿԸՀ-ն դատախազությանը խնդրել է հետաքննել ընտրակեղծիքների մեղադրանքները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանը կոչ է արել հետաքննություն սկսել ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքների վերաբերյալ։ ԿԸՀ-ն նշել է, որ պատրաստ են տրամադրել հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն։

Հանձնաժողովը հայտարարել է, որ ԿԸՀ-ի վրա քննադատությունների և հարձակումների լայնածավալ քարոզարշավի գնահատումը իր իրավասություններից դուրս է, ուստի խնդրում է դատախազությանը ներգրավվել այդ հարցում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները ավելի վաղ պնդել են, որ մոտ 300 հազար ձայն կեղծվել է իշխող «Վրացական երազանք»-ի օգտին, որը ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը: Նախագահը և ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են «անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել