ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր
18:49 - 30 հոկտեմբերի, 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ։

«Դեսպան Արսենյանը շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել