«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ՝ նախորդ օրվա 30 694 500  դրամի փոխարեն․ ամփոփվել է տրանսպորտից օգտվելու նոր պայմանի առաջին օրը
12:32 - 02 նոյեմբերի, 2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ՝ նախորդ օրվա 30 694 500 դրամի փոխարեն․ ամփոփվել է տրանսպորտից օգտվելու նոր պայմանի առաջին օրը

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումների 30 694 500 ՀՀ դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով», - նշված է խոսնակի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանից հայտարարել էին, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել