Ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել այս որոշմանը․ Ստեփանյանը՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը մասնակի կասեցնելու մասին
18:18 - 02 նոյեմբերի, 2024

Ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել այս որոշմանը․ Ստեփանյանը՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը մասնակի կասեցնելու մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմանը, որով նախատեսվում է «40+10 հազար» աջակցության ծրագիրը շարունակվել մինչև ապրիլ, այնուհետև ծրագիրը իրականացնել միայն հատուկ խմբերի համար։ 

«Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։ Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։ 
Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել», - նշել է Ստեփանյանը, հավելելով, թե տեղեկացված է՝ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել