shantnews.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առաջիններից են, ովքեր շնորհավորել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել նրա հետագա աջակցությունը։ Այս մասին նրանք գրել են X-ում։
Ֆոն դեր Լայենն ասել է, որ կարծում է, որ Սանդուն «հազվադեպ ուժ ուներ՝ հաղթահարելու այն տեսակի մարտահրավերները, որոնց բախվել էր ընտրություններում»։ Իր հերթին, Մեցոլան ընդգծել է, որ «Եվրոպան կկանգնի Մոլդովայի կողքին»։
Հիշեցնենք, որ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը:
comment.count (0)