Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան |tert.am|
05:43 - 24 դեկտեմբերի, 2019

Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան |tert.am|

tert.am: Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ մայոր Յուրի Բորենկովը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ մայրամուտից հետո: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքեր են կիրառել:

Բորենկովն ընդգծել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը երկու անօդաչու են հայտնաբերել և ոչնչացրել, որոնք ավիաբազայի ուղղությամբ էին շարժվում հարավարևելյան շրջանից:

Գեներալ մայորի խոսքով՝ կատարվածի հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չեն գրանցվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել