«Լուսավոր Հայաստանն» ունի ընկալվածության խնդիր, սա մարտահրավեր է մեզ համար, քանի որ մեր փայլուն գաղափարները, այն ուժն ու ավանդը, որ յուրաքանչյուր անգամ դրվում է կուսակցության կայացման գործում արժանի է ընկալված լինելուն։ Այս մասին այսօր Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառմանն ասաց կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը․
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» նպատակն է կառուցել այնպիսի պետություն, որտեղ մարդիկ կապրեն բարեկեցիկ կյանքով ու ապահովված կյանքով, վստահ կլինեն իրենց ուժերի վրա. «Այդ առաքելությունը ԼՀԿ-ն մինչև վերջ առաջ է տանելու և դարձնելու է իրականություն»։
comment.count (0)