news.am: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։ Այս մասին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոպ Առաքելյանը։
«Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ՝ շարունակելու հացադուլը», – ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։
comment.count (0)