Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել
20:51 - 06 նոյեմբերի, 2024

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առնվազն 20 արկ է արձակվել։ 

Շրջանի նահանգապետ Բաչիր Խոդրն ասել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել և 35-ը վիրավորվել հարձակման հետևանքով։

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են նաև Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները, որոնք գտնվում են Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի մոտ։ Նշվում է, որ  Բեյրութի օդանավակայանը շարունակում է գործել։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի ուղղությամբ՝ Լիբանանի տարածքից արձակվել է 50 արկ։ 

«Վերին Գալիլեայի շրջանում որոշ ժամանակ առաջ հնչած օդային տագնապի ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանից արձակված մոտ 50 արկի արձակում: Արկերի մի մասը որսացել է ՀՕՊ-ը, մյուսներն ընկել են բաց տարածքում»-ասվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել