Փելոսին նշել է ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների պարտության պատասխանատուին |shantnews.am|
10:09 - 09 նոյեմբերի, 2024

Փելոսին նշել է ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների պարտության պատասխանատուին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մեղադրել է նախագահ Ջո Բայդենին նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության և նրա թեկնածու Քամալա Հարիսի պարտության համար։ The New York Times-ի հետ զրույցում նա ասել է, որ եթե Բայդենը հրաժարվեր առաջադրվել երկրորդ ժամկետի համար, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։

«Եթե նախագահն ավելի շուտ հեռանար, կարող էին այլ թեկնածուներ էլ լինել»,- ասել է Փելոսին։

Նրա խոսքով՝ այս դեպքում Քամալա Հարիսը կարող էր «հաջողության հասնել», բայց դա տեղի չունեցավ։ Բայդենի որոշումը կուսակցության համար ավելի է դժվարացրել մյուս «կենսունակ թեկնածուներին» գնահատելը», -ասել է Փելոսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել