Անկարան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել համագործակցությունը սիրիացի քրդերի հետ
 |azatutyun.am|
16:18 - 11 նոյեմբերի, 2024

Անկարան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել համագործակցությունը սիրիացի քրդերի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան կրկին կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել համագործակցությունը սիրիացի քրդերի հետ, Мilliyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք անընդհատ հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին Սիրիայում գործող քուրդ զինյալներին ցուցաբերվող աջակցության որոշումը վերանայելու անհրաժեշտության մասին», - նշել է Ֆիդանը՝ հավելելով․ - «Վաշինգտոնը պետք է դադարեցնի համագործակցությունը Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ»։

Ֆիդանի խոսքով՝ վերջին շրջանում ամերիկյան կողմի մոտեցումն այս հարցում որոշակիորեն փոխվել է:

«Այս խնդրի շուրջ մեր շփումները ընդլայնվել են։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ևս հակված է այս հարցով բանակցություններ անցկացնել», - նշել է Ֆիդանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել