factor.am: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
«Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ»,- գրել է Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում։
«Թեև Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում 1991 թվականի Ադրբեջանի Անկախության ակտին, որը վերաբերում է 1918 թվականի Անկախության հռչակագրին, որը հաստատում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը որպես նախորդ՝ 1918-2020 թվականների հանրապետության իրավահաջորդ, այն որևէ պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են ընդհանուր նորմերի, սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների հարգման կարևորությունը: Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է 1990 թվականի ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության և համազգային նկրտումների հիմնարար սկզբունքների վրա, որոնց թվում նպատակ ունի «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը» և Թուրքիայի որոշ տարածքներ «Արևմտյան Հայաստան» է կոչում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Ըստ նրա՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել «Լեռնային Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից, հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ
comment.count (0)