Երկու ռումբ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ
 |azatutyun.am|
10:46 - 17 նոյեմբերի, 2024

Երկու ռումբ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։

Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ միջադեպը հատել է «բոլոր կարմիր գծերը»:

«Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը», - ասել է Կացը:

Նա նաև կոչ է արել անվտանգության և իրավապահ մարմիններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Հոկտեմբերին ևս հարձակում էր գրանցվել՝ անօդաչու թռչող սարք էր արձակվել Կեսարիայում գտնվող վարչապետի տան ուղղությամբ, վնասներ չէին գրանցվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել