shantnews.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունից պահանջել է ամբողջությամբ պատասխանատվություն կրել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար։
«Մենք միջնորդներից պահանջում ենք Նեթանյահուին լիովին պատասխանատու համարել հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում:
Շարժումը կոչ է արել Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը «ստանձնել իրենց պատմական պատասխանատվությունը՝ աջակցելով Պաղեստինի ժողովրդի ճկունությանը և խիզախ դիմադրությանը և վերջ դնել Գազայի հատվածի շրջափակմանը:
comment.count (0)