Բեյրութի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերից մեկը «Հեզբոլլահ»-ի պաշտոնյան է
 |azatutyun.am|
19:28 - 01 ապրիլի, 2025

Բեյրութի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերից մեկը «Հեզբոլլահ»-ի պաշտոնյան է |azatutyun.am|

azatutyun.am: «Հեզբոլլահ»-ի պաշտոնյան այսօր Բեյրութի հարավային շրջանի վրա իսրայելական հարվածի հետևանքով չորս զոհերից մեկն է: Այս մասին AFP-ի փոխանցմամբ՝ հայտնել են Իսրայելը և «Հեզբոլլահ»-ի աղբյուրը։

Լիբանանի իշխանությունները դատապարտել են հարձակումը, որը տեղի է ունեցել առանց նախազգուշացման։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կին:

«Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրը, որը նախընտրել է անանուն մնալ, AFP-ին հայտնել է՝ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի «պաղեստինյան գործերով ղեկավարի տեղակալ» Հասան Բդեյրը, որը հարձակման պահին «տանն էր իր ընտանիքի հետ»:

Լուսանկարը՝ Thomson/Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել