Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը:
Սահմանվել է, որ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում, և որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ կա։
Միջուկային զենքի կիրառման պայմաններից է Ռուսաստանի Դաշնության դեմ բալիստիկ հրթիռների արձակումը։
Նշվում է, որ միջուկային պատասխանը հնարավոր է նրա ինքնիշխանությանը կրիտիկական սպառնալիքի, նույնիսկ սովորական սպառազինության կիրառման դեպքում, ռազմական ինքնաթիռների, թեւավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ ինքնաթիռների զանգվածային արձակման և Ռուսաստանի սահմանը հատելու դեպքում։
Թարմացված միջուկային դոկտրինը սահմանում է թշնամուն, որի դեմ իրականացվում է միջուկային զսպում, ինչպես նաև որ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի համար տարածքի և ռեսուրսների տրամադրումը հիմք է հանդիսանում տվյալ երկրի դեմ միջուկային զսպում իրականացնելու համար։
comment.count (0)