tert.am: Իրանը չի հրաժարվել Իսրայելին պատասխան տալու իր իրավունքից. այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հայտարարել ենք, որ Իսրայելի ռեժիմի վերջին օպերացիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր ագրեսիա է։
«Ճշմարիտ խոստում 2» գործողությունը, ինչպես «Ճշմարիտ խոստում 1»-ը, պաշտպանական գործողություն էր: Սիոնիստական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի, և մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից։ Մենք կարձագանքենք ճիշտ ժամանակին և այն ձևով, որը նպատակահարմար ենք համարում», - ասել է Արաղչին:
Նա ընդգծել է, որ վերջին «12 ամիսների ընթացքում Իրանը գործել է առանձնակի խելամիտ ռազմավարությամբ»։
«Մեր որոշումները զգացմունքային կամ հապճեպ չէին։ Նույնը տեղի կունենա «Ճշմարիտ խոստում 3» գործողության դեպքում», - եզրափակել է նախարարը։
comment.count (0)