factor.am: Սիրիական Պալմիրայի մոտ պայթյուններ են հնչել։ Սիրիական պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրի տարածքին հարվածներն իրականացրել է Իսրայելը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և արտադրական ձեռնարկություններ։ Arab News-ն իր հերթին հայտնում է առնվազն չորս զինյալի և վեց խաղաղ բնակիչների մահվան մասին։
Իսրայելը չի մեկնաբանել Պալմիրայում պայթյունների մասին լուրերը։
comment.count (0)