Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20:51 - 20 նոյեմբերի, 2024

Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ

63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
 
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել