armenpress.am: DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության բեռնատար ինքնաթիռը Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Վիլնյուսի օդանավակայանի և Լիտվայի ոստիկանության խոսնակները։
Միջադեպը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով գիշերը ժամը մոտ 03։30-ին (Երևանի ժամանակով՝ 07։30-ին)։
Վիլնյուսի օդանավակայանի և Լիտվայի ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը:
comment.count (0)